Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ.

Հարցազրույցներ

«Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»․ Գագիկ Մինասյան

11:06, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»․ Գագիկ Մինասյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը 168TV-ի եթերում խոսելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելուց հրաժարվելու մասին, նշել է, որ Փաշինյանը գնում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ճանապարհով, ինչի հետևանքով Հայաստանն արժանանալու է Ուկրաինայի ճակատագրին. «Դա Հայաստանի վեկտորի տեղափոխումն է դեպի Արևմուտք և դա հենց էն ծրագիրն է, որի իրականացման համար տեղի են ունենում գունավոր հեղափոխություններ՝ Ռուսաստանի և արևմտյան երկրների շփման գծում»,- շեշտել է Մինասյանը։ Հարցին՝ ճի՞շտ է ռազմավարական առումով կախման մեջ լինել միայն Ռուսաստանից և արդյո՞ք Ֆրանսիան կամ Հնդկաստանը կարողանալու են փոխարինել Ռուսաստանին, ասել է․ «Մեր իշխանության տարիներին ևս մենք բազմաթիվ այլ երկրների շատ շահավետ գնով ձեռք ենք բերել սպառազինություն։ Սպառազինությունն այն ապրանքը չէ, որ պետք է պրեզենտացիա կատարվի։ Մենք պետք է հասկանանք, թե տարածաշրջանը ո՞նց է ընկալում, երբ դուք փոխում ենք ձեր ռազմավարական գործընկերոջը և սկսում եք անվտանգային հարցերով համագործակցել այլ երկրների հետ»:

«Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»․ Գագիկ Մինասյան
| | |
1735 | 0
Facebook