ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ինչ-որ անհասկանալի նոր քարոզչական պատերազմ է սկսվել՝ «նկարների կոմպրոմատ» ժանրում, և էս ֆրոնտում անկանոն մարմնաշարժումների մեջ է ոչ միայն իշխանության ֆեյքերի մանուֆակտուրան, այլ, ինչպես պարզվեց, ֆեյք ընդդիմադիր որոշ պերսոնաժներ, ովքեր տարբեր իդիոտների մատակարարում են հանրային դեմքերի՝ այս կամ այն գործչի հետ՝ նիկոլի թվի նկարներ, որպես «թույն կոմպրոմատներ»։
Նայեցի արխիվս ու լիքը նկարներ գտա, և որպեսզի շատ չչարչարվեն՝ կարող եմ լրիվ անվճար հերթով տեղադրել։ Ասեմ, որ Արամ Զավենիչի հետ էլ նկար ունեմ։ Դե, Նիկոլի հետ նկարները՝ само собой:
Այսօր՝ առաջին նախագահի հետ մի հատ սիրուն նկար»: