ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ խոսել է Արցախից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին. «Նախկինի պես հավատում ենք, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան: Դա իրավունք է, որը պետք է պաշտպանված լինի»,- ասել է Միլերը: