Գնդակը հայկական կողմում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ Հայաստանը «ավելի քան երկու ամիս հետաձգում է խաղաղության համաձայնագրի փաստաթղթային իր տարբերակի ներկայացումը»:
«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ: Համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակը այժմ հայկական կողմում է»,- ասել է Հաջիևը: