Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.

Միջազգային

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել

10:18, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
Լուկաշենկոն Փաշինյանին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, վերջինին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել, այս մասին հայտնում է БелТА-ն՝ հղում կատարելով Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էյսմոնտին:

Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահը հանգիստ է ընդունել այդ որոշումը և ասել, որ դա ցանկացած պետության ղեկավարի որոշումն է: «Նախագահը Փաշինյանին կոչ է արել չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել, լրջորեն մտածել հետագա քայլերի մասին»,- հավելել է Էյսմոնտը:

| | |
3221 | 0
Facebook