Հայկ Մարությանի թիմակիցն իրենից հարուստ է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։ Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 անհատական բնակելի տուն և 1 հողամաս։ Նրա բաժնային արժեթղթերը և այլ ներդրումները կազմել են 605 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար դրամ։ Որպես այլ ներդրումներ Գրիգորյանը նշել է «Ամազոն» և «Գուգլ» ընկերությունները, որոնցից համապատասխանաբար ստացել է 125 հազար և175 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ նա մասնաբաժին ունի նաև այս ընկերություններում։ Գրիգորյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 477 մլն 503 հազար դրամ, որից դրամով ստացած միակ եկամուտը դա 75 հազար դրամն է Երևանի քաղաքապետարանից։ 963 հազար ԱՄՆ դոլար Գրիգորյանը ստացել է գույքի օտարումից, գործարքի մյուս կողմը եղել է «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք» ընկերությունը, սակայն այդ մասին այլ մանրամասներ նշված չեն։ Համեմատության համար նշենք, որ Մարությանն ունի 23 անշարժ գույք և 310 մլն տարեկան եկամուտ, իսկ նույն կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը՝ 5 անշարժ գույք, սակայն 477 մլն տարեկան եկամուտ»: Մանրամասներըհ՝ թերթի համարում: |