Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր. «Հրապարակ»

09:18, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
Խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր, տպավորություն էր, որ իշխանությանն ու ընդդիմությանը Արցախն էր խանգարում՝ փոխըմբռնման մթնոլորտում աշխատելու, և հիմա, երբ Արցախը չկա, իշխանությունն ու ընդդիմությունը ո՛չ ձեռնամարտի են բռնվում, ո՛չ էլ նույնիսկ լեզվակռիվ են անում։ Ընդդիմության կառուցողական պահվածքն անգամ Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Ես ողջունում եմ միասնությունը, որն այսօր կա»։ ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ էլ գովեց ընդդիմությանը՝ տեսնելով «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագծի քվեարկության արդյունքները։ Նիստին ներկա 88 պատգամավորից 81-ը նախագծին կողմ էր քվեարկել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2653 | 0
Facebook