Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Կստուգվեն պաշտոնյաների նախորդ տարիների հայտարարագրերը. «Ժողովուրդ»

09:06, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
Կստուգվեն պաշտոնյաների նախորդ տարիների հայտարարագրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել:
     Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անհամապատասխանություններ է հայտնաբերել և որոշել է «հետ գնալ», վերլուծել պաշտոնյաների՝ տարբեր տարիների ընթացքում ներկայացված հայտարարագրերը:
     Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին գրել էինք, որ ՀՀ պետական պաշտոնյաները ծանուցումներ են ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ էր արել պետական պաշտոնյաներին և պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն:

Ավելին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը և պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: Արդյունքում պաշտոնյաները պատասխանել են հանձնաժողովի նամակներին, ինչպես նաև իրավապահներն են որոշակի տվյալներ տվել Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Հիմա էլ անճշտություններ են եղել, որից հետո հանձնաժողովը պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել՝ ստուգելով, համեմատականներ անցկացնելով հին հայտարարագրերի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

1674 | 0
Facebook