Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Երբ Աստված պատիժ էր սահմանում, խոսում էր երկիրը ավերակելու մասին». Բագրատ Սրբազան

00:30, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«Երբ Աստված պատիժ էր սահմանում, խոսում էր երկիրը ավերակելու մասին». Բագրատ Սրբազան

Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից․ «Աստծո պատիժը անմիջականորեն կապված է երկրի, Հայրենիքի հետ»
     Հատված #Բագրատ_Սրբազան-ի քարոզից․ ՄԱՍ 2
     Երբ Աստված որևէ իր ժողովրդին պատիժ էր սահմանում, խոսում էր երկիրը ավերակելու մասին, ամայացնելու մասին, տները լքելու մասին։
     Այսինքն՝ մարդկանց դժբախտությունը կամ պատիժը անմիջականորեն կապված էր երկրի և բնակության վայրի հետ, Հայրենիքի հետ, ամայության հետ, կորստի հետ, չէր կարող այլ ձև լինել, դա ամենամեծ պատիժն է՝ թափառական դառնալու, ավերված տներ ունենալու, ավերված ինքնություն ունենալու, ավերված և կործանված պատիվ ունենալու, ավելի ճիշտ՝ պատիվ չունենալու։
     Աստված այդպես է տեսնում դժբախտությունը, Սուրբ Գիրքը դժբախտությունը այդպես է նկարագրում։
     Հիմա հայացքներս դարձնենք մեր օրերին, դուրս գանք սուրբգրային պատմության միջից, բայց ոչ պատգամի, և դառնանք մեր օրերին․ ի՞նչն է մեր պատիժը դարձել՝ մեր հաղթանակների կորուստը, մեր կենսագրության աղճատումը, գողացված լինելը, մեր ուրախության իսպառ ոչնչացումը, մեր պատվի անպատվությունը, մեր Հայրենիքն ու սրբարանները լքելը»։

2784 | 1
Facebook