Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

Կացարանի հրդեհի զոհերից մեկի հայրը, որ մահացավ վթարից, սպասում էր նոր երեխայի ծնունդին

22:00, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ.
Կացարանի հրդեհի զոհերից մեկի հայրը, որ մահացավ վթարից, սպասում էր նոր երեխայի ծնունդին

Նոյեմբերի 13-ին Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած տղամարդը Կարեն Կևորկովն է: Նա Ազատ գյուղում՝ զինվորական կացարանում այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից Սերգեյ Կևորկովի հայրն է: «Ես մարդկայնորեն շոկի մեջ եմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ ծնողն է այսպես ողբերգական դեպքով հեռանում կյանքից:

Նա այնքան էր սիրում կյանքը, իր տղային, տիկնոջ հետ երեխայի էին սպասում մեծ ցավը հաղթահարելու համար: Ուղղակի շոկի մեջ եմ, կարեկցում եմ, համբերություն եմ մաղթում այս խորը վշտի դեմ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Կարեն Կևորկովի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

| | |
5386 | 0
Facebook