Եվրոմիությունը կվերապատրաստի ևս 10 հազար ուկրաինացի զինվորականի՝ ի հավելումն նախկինում խոստացված 30 հազարի, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ դա կարելի է անել «շատ արագ»։
Բորելը նաև կոչ է արել ԵՄ բոլոր երկրներին` մեծացնել Ուկրաինային տրվող ռազմական մատակարարումները։ Նրա խոսքով, խոսքն, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համակարգերի և ձմեռային տեխնիկայի մասին է։
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն չի հրաժարվում Ուկրաինայի զինված ուժերին մինչև 2024 թվականի մարտ ամիսը մեկ միլիոն արկ մատակարարելու իր նպատակից, այն արդեն իսկ կատարված է 30%-ով։ Միաժամանակ, Բորելը շեշտել է, որ ինքը «զինամթերքի սեփական պահեստ» չունի, որ տա Ուկրաինային։