Ուկրաինան չի կարողանա գոյատևել նույնիսկ մինչև 2023 թվականի վերջ, եթե ԱՄՆ-ն դադարեցնի Կիևին աջակցելը։ Այս մասին Judging Freedom YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը։
«Եթե ԱՄՆ-ն այժմ դադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, ապա նա կհայտնվի բարդ իրավիճակում, շատ դժվար կլինի գոյատևել մինչև տարեվերջ»,- պնդում է փորձագետը։ Նա կարծում է, որ ամեն անգամ այս հակամարտությանը դիմակայելու` Ուկրաինայի կարողությունը մշտապես նվազում է ուկրաինական զինված ուժերի մեծ կորուստների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման հետևանքով ԱՄՆ-ի աջակցության նվազման պատճառով։
Ջոնսոնը նաև պարզաբանել է, որ ռուսական կողմն ունի հսկայական պաշարներ, ինչպես նաև կրակային ուժի առավելություն։ Բացի այդ, փորձագետը նշել է, որ ռուսական զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը, իսկ ուկրաինական զորքերը դիմակայելու ոչինչ չունեն։