Եթե մենք հիմա չհաղթենք, ապա հաջորդը կլինեն Եվրոպան և ԱՄՆ-ը: Այս մասին FOX News-ի հետ զրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Մենք պետք է հաղթենք ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն Մերձավոր Արևելքի, հանուն Գազայի բնակչների, որոնք ապրում են գերության մեջ, որոնց նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում: Մենք պետք է հաղթենք, որպեսզի պաշտպանենք Իսրայելն ու Մերձավոր Արևելքը: Մենք պետք է հաղթենք հանուն քաղաքակիրթ աշխարհի: Եթե մենք հիմա չհաղթենք, հաջորդը կլինեն Եվրոպան և ԱՄՆ-ը»,- ասել է Նեթանյահուն: «Յուրաքանչյուր ամերիկացի, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր վտանգի տակ կլինի։ Մենք պետք է հաղթենք: Ոչինչ չի կարող փոխարինել լիակատար հաղթանակին»,- հավելել է Իսրայելի վարչապետը: