Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում եմ Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները: Այս քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ կներկայացնեմ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը»: