ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ պատգամորական երդումից հետո, Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին: Այս ամենը կազմակերպողներն ու կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հաջորդող ցանկացած իշխանության մտքով անգամ չանցնի դատական ու իրավապահ համակարգը ծառայեցնել ընդդիմախոսներին ճնշելու համար»: