Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ ճամբարներից որն էլ մեր դեմ դուրս եկավ, ունենալու ենք լրջագույն կորուստներ». Ռուստամյան

15:54, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ.
«Այդ ճամբարներից որն էլ մեր դեմ դուրս եկավ, ունենալու ենք լրջագույն կորուստներ». Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ աշխարհաքաղաքական գործընթացներն ընթանում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության տրամաբանությամբ և որ կռվի մեջ պետք է մեզ ճիշտ պահենք՝ այս կամ այն կողմից հարվածներ չստանալու համար. «Նախկին աշխարհակարգ այլևս գոյություն չունի, ուժն է որոշում. ով ուժեղ է, նա էլ իր կամքը թելադրում է: Մենք չպետք է էնպես անենք, որ էդ ուժերը մեր դեմ դուրս գան. էդ ճամբարներից որն էլ մեր դեմ դուրս եկավ, ունենալու ենք լրջագույն կորուստներ»: Ըստ պատգամավորի՝ մենք փոխում ենք ճամբարն այն ժամանակ, երբ ակնհայտ գոյություն ունի ՌԴ-Արևմուտք հակամարտություն. «Ճամբարափոխությանը կհաջորդի այն, որ այդ հակամարտության թատերաբեմ կդառնա նաև Հայաստանը. ամեն մեկն իր խնդիրը կփորձի լուծել՝ ՀՀ-ին օգտագործելով, ու մենք կդառնանք գործիք՝ սրա կամ նրա ձեռքում»,- ասել է նա:

«Այդ ճամբարներից որն էլ մեր դեմ դուրս եկավ, ունենալու ենք լրջագույն կորուստներ». Ռուստամյան
| | |
2480 | 0
Facebook