Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը Հայաստանի մասին:
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Բաքուն փորձում է ապակայունացնել Հայաստանը: Նա զգուշացրել է Ադրբեջանին և նշել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների:
Ադրբեջանում պնդում են, թե սեպտեմբերյան «գործողությունները» իրականացվել են «Ադրբեջանի տարածքում»: Բացի այդ, ըստ Բաքվի, ԵՄ-ն «ձգտում է անջատողականություն հրահրել Ադրբեջանում»: