Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկզբից արագ 100000 ու 50000 բոլորին բաժանեցին, մտածեցին` զայրացած մարդկանց մի ձև հանգստացնել, հետո տեսան, որ օսոբեննո զայրացած չեն, մյուս 50000-ի վրա սկսեցին պայմաններով տալ։
Էն որ տուն, տեղ, մեքենա, հողեր կորցրել են նիկոլի երկու քաղաքական որոշումների պատճառով, մոռացվեց-գնաց։
Հետո կտեսնեն, որ էլի զայրացող ու սպռոս անող չկա, դա էլ կկտրեն։ Մեծ մասին կցրեն Ռուսաստան ու Եվրոպա, մնացածը մի ձև գլխի ճարը կտենա Հայաստանում, Շահրամանյանը կշարունակի դատախազներին նամակներ ուղարկել, պետնախարարը կասի` բյուջե չունենք, բա ի՞նչ անենք, ու այսպես Արցախի ու արցախահայության հարցը բարեհաջող կփակվի։
նիկոլը կասի, ես ի՞նչ անեմ դուք եք ձեր պետությունը լուծարել, давай-до свидания ինձնից։
Ու վերջ»: