Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան ծնողներ, ովքեր իրենց որդիների հիշատակը պոլի շոր դարձնելով աննայից ու նիկոլից դատավորի պաշտոն են մուրում ու ստանում։ Ոմանք՝ կառավարական ամառանոցներում գործի են անցնում՝ էլի որդու հիշատակը հրեշներին ի պահ հանձնելով։ Ու իրանք վայելում են իրենց թվացյալ բարեկեցիկ կյանքը՝ իրենց որդիների արյան հաշվին։
Արմենն այն ծնողներից է, ով որդու անունը շահարկելով իր կյանքը չբարելավեց, այլ հակառակը՝ որդու անունը գետնով չտալու համար արդեն 1,5 ամիս է բանտարկված է։ Իրեն ու մյուս պայքարող ծնողներին չեն ներում չվաճառվելու համար։ Նրանց կալանավորում են, հալածում ու հետապնդում։
Նոյեմբերի 17-ին ժամը 14։00-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում (դատավոր Անի Մարտիրոսյան), կայանալու է Արմեն Գալստյանի գործով առաջին դատական նիստը։
Արմեն Գալստյանն օր առաջ ազատ պիտի արձակվի հենց մեկը նրա համար, որ տիեզերական արդարությունը չխաթարվի»:
Արմեն Գալստյան