Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

Համացանց

«Մեզ առաջարկվում է կրկնել ուկրաինական և վրացական սցենարը». Սուրեն Սուրենյանց

02:06, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«Մեզ առաջարկվում է կրկնել ուկրաինական և վրացական սցենարը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«Մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել ուկրաինական և վրացական սցենարը
     «Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը և վիզայի ազատականացման հնարավորությունները»,- երեկ հայտարարել է Ջոզեպ Բորելը:
     Այս ամենն, իհարկե, հիանալի է, եթե դիտարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի համատեքստում:
     Բայց եթե Բրյուսելում այս փաթեթը դիտարկվում է՝ որպես Հայաստանի «հակառուսականության» բոնուս և միաժամանակ ԵՄ-ն չի ստանձնում պատասխանատվություն Հայաստանի անվտանգության համար, մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել Ուկրաինայի կամ Վրաստանի սցենարը՝ դրանից բխող ռիսկերով:
     Ֆրանսիական ստացված և խոստացված սպառազինության ծավալը չեն լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը, այս հարցում մեզ առաջարկվող եվրոպական ընդհանուր բանաձևը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
     Բայց այս հարթության վրա առաջանում են հարցեր՝ ԵՄ-ն ունի՞ կարողություններ կամ ցանկություն` ճնշում գործադրել Բաքվի վրա, թե՞ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու մեր շահերի հաշվին, ասենք՝ Պրահայի քառակողմ հայտարարության օրինակով:
     Եվ վերջապես՝ հակառուսականության դոզայով Հայաստանի «եվրոինտեգրումն» ավելի շատ ռիսկե՞ր է ծնում, թե անվտանգային երաշխիքներ ստեղծում, մանավանդ, երբ Հայաստանի իշխանության, այսպես ասած, ռեվերսը տեղի է ունենում Արևմուտքի ակնհայտ ձախողումների, քաղաքական ու բարոյական դեգրադացիայի, ուժերի հարաբերակցության ակնհայտ փոփոխության ֆոնի վրա»:

| | |
2425 | 3
Facebook