Լրագրող Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լևոն Քոչարյանը իր պատգամավորության առաջին օրն սկսեց պաթոսով` Արցախի էջը փակված չէ։ Քաղաքական կեղծ գործիքակազմ կա, որոնք հիմնականում օգտագործում են ընդդիմությունները. դրանք օդ թեմաներով մարդկանց ականջները լվանալն է։
Դրանց շարքին է պատկանում Սաշիկի 50/50֊ի վերադարձը, կարմիր գծերի հանումը, արագաչափերի բացառումը, հողերի հետ բերելը։
Ուղղակի ընդդիմությունը մի կարևոր կետ հաշվի չի առել, կամ պետք է Նիկոլից լավ լվանաս մարդկանց ուղեղները, կամ չպետք է էժան շոուներ անես։
Երրորդ տարբերակ էլ կա, բայց դա երկար աշխատանք է պահանջում, իսկ ընդդիմությունը շտապում է, դրա համար.... շարունակեք պահել Նիկոլին, ձեր մոտ հիանալի ստացվում է։»: