ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ իր համար Արցախի էջը փակված չէ. «Պիտի միշտ հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը։ Իմ համոզմամբ, ՀՀ իշխանությունը առաջին և հիմնական պատասխանատուն է, որ կորցրինք Արցախը»,- նշել է նա: