Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը El Mundo-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոնֆլիկտի մեջ է զինվորականների հետ՝ Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման ձախողման պատճառով:
Ձախողված հակահարձակումից բացի, ինչպես նշում է Արեստովիչը, ուկրաինացի զինվորականներին չի գոհացնում նաև Արևմտյան օգնության սխալ օգտագործումը և իշխանության իրավասության ցածր մակարդակը:
«Նախագահի ելույթը գնալով ավելի զգացմունքային է դառնում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնու դիրքորոշումը հակասում է Զելենսկու դիրքորոշմանը: Նման իրավիճակը նորալ չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ Զալուժնին The Economist-ի համար իր հոդվածում նշել է, որ մարտական գործողությունները փակուղի են մտել: