Ամերիկյան Center for Constitutional Rights իրավապաշտպան կազմակերպությունը դաշնային դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ մեղադրելով Գազայի հատվածում պաղեստինցիների «ցեղասպանության» մեջ:
«Իսրայելի կառավարությունը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ՝ ԱՄՆ-ի անվերապահ աջակցությամբ: Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում առնվազն 11,1 հազար պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 4,6 հազար երեխա: Սպիտակ ֆոսֆորի օգտագործման փաստաթղթային ապացույցներ կան: ԱՄՆ-ը չի կատարում ցեղասպանությունը կանխելու իր իրավական պարտավորությունները, իսկ նախագահ Բայդենը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ակտիվորեն օգնում են Իսրայելին»,- ասվում է Center for Constitutional Rights-ի տարածած հայտարարության մեջ: