Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Ըստ ֆրանսիական պարբերականի, «Բաստիոն» զրահամեքենաները նախատեսված են եղել Ուկրաինայի համար

21:06, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ.
Ըստ ֆրանսիական պարբերականի, «Բաստիոն» զրահամեքենաները նախատեսված են եղել Ուկրաինայի համար

Ֆրանսիական Ouest France պարբերականն անդրադարձել է ՀՀ մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներին ու նշել, որ դրանք ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն 12,5 տոննա կշռող զրահամեքենաները Կիևը համարել է թույլ պաշտպանվածության և հրաժարվել դրանցից։ Ֆրանսիան դեռ 2022 թվականին նախատեսել է մոտ 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինա։

Ֆրանսիական «Բաստիոնը» կարող է ներառել 8 զինվորից բաղկացած մարտական խումբ՝ նրանց պաշտպանելով հրաձգային զենքի կրակից և ականներից:

Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան կարող է մատակարարել նաև 50 VAB MK3 զրահամեքենա:

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ` ֆրանսիական զրահամեքենաները Վրաստանից ուղևորվել են Հայաստան։ ՀՀ ՊՆ-ից չեն մեկնաբանել այս լուրը։

Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։

7694 | 0
Facebook