Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պատասխան հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին

10:24, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ.
ԱՄՆ-ը պատասխան հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին

ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՀՊԿ օբյեկտների ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հաղորդում է Apnews-ը: Հարվածները հասցվել են ի պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա շարունակվող հարձակումների: Օսթինը նշել է, որ հարվածներ են հասցվել Աբու Քամալ քաղաքի մոտակայքում գտնվող ուսումնական օբյեկտի և Մայադինի մոտակայքում գտնվող գաղտնի բնակարանի ուղղությամբ:

«Նախագահը չունի ավելի մեծ առաջնահերթություն, քան ամերիկյան անձնակազմի անվտանգությունը, և նա հրամայել է այսօրվա գործողություններով հստակ հասկացնել, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրեն, իր անձնակազմին և իր շահերը»,- ասել է Օսթինը:

3321 | 0
Facebook