Սիրիայում ԱՄՆ-ի «Կոնիկո» ռազմաբազայի ուղղությամբ հարվածի հետևանքով ամերիկացի զինվորականներ են զոհվել, հաղորդում է Al Mayadeen-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի արևելքում գտնվող բազայի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ: Զոհված զինվորների թիվը չի նշվում։ Պենտագոնի կողմից տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։