Շաբաթ օրը Ռուսաստանի կողմից բռնազավթված ուկրաինական Մելիտոպոլ քաղաքում պայթեցվել է ռուսական շտաբը։ Պայթյունի հետևանքով զոհվել է երեք ռուս սպա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։
Ռուսներն այս շենքում հիմնել են իրենց շտաբը։ Շտաբի վրա հարձակումն իրականացվել է ռուս սպաների հանդիպման ժամանակ։ «Օկուպանտների շտաբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռուսական գվարդիայի առնվազն երեք սպա է զոհվել։ Հակառակորդի այլ կորուստների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշում է ուկրաինական հետախուզությունը։