Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Նեթանյահուն դիմել է իր ժողովրդին

13:48, կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ.
Նեթանյահուն դիմել է իր ժողովրդին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է իր ժողովրդին՝ ասելով, որ իսրայելական զորքերն ավարտել են Գազայի շրջափակումը և մարտեր են վարում Շիֆայի հիվանդանոցի մոտ, որի նկուղում, ըստ Իսրայելի, արգելափակված են ՀԱՄԱՍ-ի զինյալները։

Նեթանյահուն նաև ասել է, որ իսրայելական զորքերը ոչնչացրել են հազարավոր զինյալների։ Վարչապետի ելույթից հետո խոսել է Իսրայելի պաշտպանության նախարարը և նշել, որ գլխավոր առաջնահերթությունը մնում է պատանդների ազատ արձակումն ու ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ, միջազգային ճնշումից անկախ, կշարունակեն կոշտ ռազմական հարձակումը Գազայի հատվածում։

5408 | 0
Facebook