ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Չեչնիայի ղեկավարը «բերման է ենթարկել» ողջ Ռուսաստանի կրթության նախարարին, որը հլու-հնազանդ նրան և իր նազիր-վեզիրներին է ներկայացնում համապետական մակարդակով հրատարակված պատմության դասագրքի՝ Ռամզան Ախմատովիչի պահանջով վերախմբագրված և վերահրատարակված տարբերակը ողջ Ռուսաստանի համար: Այսքանը պետք է իմանալ Ռուսաստանի հզորության և X ժամին այնտեղ կանխատեսվող ներքին պրոցեսների մասին»։