Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին

10:48, շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ.
Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում ունեցած ելույթին։ «Կոչ ենք անում հայկական կողմին հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված պատմական հնարավորությունները՝ Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և համագործակցության տարածաշրջանի։ Մերժում ենք Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչները էթնիկ զտումների են ենթարկվել։ Նրանց՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»,- նշված է թշնամի երկրի ԱԳ նախարարության հաղորդագրության տեքստում։

| | |
7687 | 1
Facebook