«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու: Երեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, որի ժամանակ քննարկվելու է 2024թ-ի պետբյուջեն: ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը և նախարարները ու ելույթներ են ունենալու պետբյուջեի վերաբերյալ: «Հայաստան» խմբակցությունից տեղեկացանք, որ մասնակցելու են նիստերին: Խորհրդարան է գնալու նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը նոյեմբերի 6-ին էր մանդատ ստացել:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Նիստերին մասնակցելու ենք»: Չորեքշաբթի նույնպես նախարարները և Նիկոլ Փաշինյանը կգնան ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Մինչ նիստերի մեկնարկը իշխող ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի՝ քննարկելու ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի հետ կապված օրակարգային հարցեր»։
Մանրամասները՝ թերթի համարում։