Ամերիկյան նորագույն ռմբակոծիչը՝ B-21-ը, որը կարող է միջուկային զենք կրել, կատարել է իր առաջին թռիչքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ ռմբակոծիչը օդ է բարձրացել Քալիֆորնիայի Northrop Grumman օբյեկտներից մեկի տարածքից։ Այս պահին ավիացիայի նոր տեսակի թռիչքի տևողության մասին տեղեկություն դեռևս չկա։
B-21 ռմբակոծիչ
Հարկ է նշել, որ B-21-ն առաջին ռազմավարական նշանակության ինքնաթիռն է, որը ԱՄՆ-ն արտադրել է վերջին 30 տարում։
B-21 ռմբակոծիչ
B-21-ն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Ռմբակոծիչը նախատեսվում է դառնալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նոր առաջնային ռազմավարական ինքնաթիռը, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջուկային եռյակի տարրը: