Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) երկրի ռազմական հետախուզության վարչության աջակցությամբ ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մի քանի հրամանատարների, որոնք հոկտեմբերի 7-ին հարձակում են կազմակերպել իսրայելական տարածքների վրա:
Նշվում է, որ ոչնչացված զինյալների թվում են վաշտի հրամանատար Ահմեդ Մուսան և դասակի հրամանատար Օմար Ալ Հինդին:
Բացի այդ, նոյեմբերի 10-ի գիշերը ՑԱԽԱԼ-ի զորքերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի 19 զինյալների ուղղությամբ, որոնք ծրագրում էին հարձակվել իսրայելական զորքերի վրա: