Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանը հրաժարվել է Մոսկվայում հանդիպումից՝ հանուն ԱՄՆ-ի». Զախարովա

23:36, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ.
«Երևանը հրաժարվել է Մոսկվայում հանդիպումից՝ հանուն ԱՄՆ-ի». Զախարովա

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին, սակայն հրաժարվել է՝ ընդունելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
     «Բայց հետ նա հայտնեց, որ չի կարող գալ, քանի որ գրաֆիկը փոխվել է, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ նա Երևանում ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին: Ինքներդ եզրակացություններ արեք: Չնայած դրան՝ Հայաստանը միջոցառմանը ներկայացված էր Ռուսաստանում իր դեսպանի մակարդակով և մասնակցում էր նիստին»,- ասել է Զախարովան:

5525 | 1
Facebook