Վաշինգթոնը չի ձգտում սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում և լրացուցիչ ջանքեր է գործադրում՝ Իրանին, ինչպես նաև Իրաքում և Լիբանանում նրա հետ կապված խմբավորումներին այդ մասին ուղղակիորեն տեղեկացնելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչին:
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող հակամարտության հետևանքով առաջացած լարվածության աճի լույսի ներքո մենք լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել Իրանի, նրա հետ կապված խմբավորումների հետ ուղիղ կապ հաստատելու համար: Մենք փորձում ենք հասկացնել, որ տարածաշրջանային հակամարտության սրման մտադրություն չունենք»,- հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը: