Գազայի հատվածում հումանիտար զինադադարի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտ ապագայում։
Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայությունների աղբյուրին։
Նրա խոսքով, Իսրայելի իշխանությունները համաձայնել են ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդներից մի քանիսին ազատ արձակելու դիմաց։ Մարդասիրական դադարն օգտագործվում է նաև պաղեստինյան անկլավի բնակիչներին օգնություն հասցնելու համար։