Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեծանում է միջուկային զենք կիրառելու ռիսկը». Պատրուշև

12:18, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2023 թ.
«Մեծանում է միջուկային զենք կիրառելու ռիսկը». Պատրուշև

Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքը կորցնում է աշխարհում իր ազդեցությունը, և դա անխուսափելի է. «Արևմուտքը փորձում է ապակայունացնել այն երկրները, որոնք իր համար անցանկալի են: Չկարողանալով հաջողության հասնել մարտի դաշտում՝ Կիևը գնալով ավելի հաճախ է դիմում Մոսկվայի դեմ տարբեր մեթոդների։ Արևմուտքի գործողությունների ֆոնին աճում է միջուկային զենքի կիրառման ռիսկը: Ռուսաստանը պարբերաբար տեղեկություններ է ստանում արևմտյան երկրների կողմից իրականացվող վտանգավոր կենսաբանական փորձերի մասին: Արևմուտքի գործողությունները խաթարում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջազգային կազմակերպությունների աշխատանքը»,- ասել է Պատրուշևը։

3792 | 1
Facebook