Արևմուտքը Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացում է հրահրում, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: «Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում իրավիճակի կայունությամբ, փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդման և զարգացման համար պայմանների ստեղծմամբ: Դրա համար Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- ասել է Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը: