Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ուղղությամբ չեն կրակել։ Այս մասին RIA-ին հայտնել է Պաղեստինի ղեկավարի վարչակազմի աղբյուրը՝ այդպիսով հերքելով նրա ավտոշարասյան «հրետակոծության» մասին լուրերը։
Աբասը լիովին առողջ է և աշխատում է Ռամալլայի իր գրասենյակում, ասել է աղբյուրը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, հղում անելով սոցցանցերին, հայտնել էին, որ իբր Աբբասի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, մեկ թիկնապահ է զոհվել: