Ռուսաստանի մաքսային ծառայությունն զգուշացնում է Վերին Լարսի երթևեկության հնարավոր դժվարությունների մասին:
ՌԴ ԴՄԾ մամուլ ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ անցակետում Վրաստանի մուտքից կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ։
Երթևեկության հնարավոր դժվարության պատճառով խորհուրդ ենք տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիները»: