Utair ավիաընկերությունը հայց է ներկայացրել Տյումենի մարզի արբիտրաժային դատարան՝ հայկական Aquila Technics ՍՊԸ-ից գրեթե 176 մլն ռուբլի վերադարձնելու համար, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գործով նյութերին։ Տեղեկության համաձայն՝ Utair-ը նախկինում դիմել է Տյումենի մարզի արբիտրաժային դատարան՝ խնդրելով նախնական միջանկյալ միջոց ձեռնարկել՝ Aquila Technics ՍՊԸ-ի բանկային հաշիվներում գրեթե 175 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն դոլարի առգրավման տեսքով: Դատարանը, ուսումնասիրելով դիմումում ներկայացված փաստարկները և գործի նյութերը, հայցի ապահովման պահանջը բավարարել է։