Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մերժել է Զելենեսկու հրավերը

11:54, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2023 թ.
Թրամփը մերժել է Զելենեսկու հրավերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենեսկին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել էր Ուկրաինա՝ անձամբ տեսնելու պատերազմի մասշտաբները, սակայն Թրամփն այն մերժել է: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ՝ այս պահին նպատակահարմար չէ գնալ Ուկրաինա»,- ասել է Թրամփը՝ NBC-ի եթերում։

Թրամփը բազմիցս հայտարարել է, թե կարող է 24 ժամում լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Զելենսկին ասել է, որ իրեն ընդամենը 24 րոպե է պետք՝ Թրամփին ապացուցելու համար, որ դա անհնար է։

3000 | 0
Facebook