ՀԱՄԱՍ-ը կարող է ավելի լայն հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ: Այս մասին NBC News-ի հետ զրույցում ասել է «Հըզբոլլահ»-ի պաշտոնյա Նայիմ Ղասեմը:
«Զինյալները կարող են ավելի լայն հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ, եթե Գազայի վրա հարձակումները չդադարեցվեն։ Եթե ԱՄՆ-ն և աշխարհն իրավունք ունեն կանգնել Իսրայելի կողքին այն դեպքում, երբ նա սպանում է խաղաղ բնակչությանը և երեխաներին, ոչնչացնում տները, ապա ինչո՞ւ մենք իրավունք չունենք աջակցել Պաղեստինի ժողովրդին։ Ագրեսիան ընդլայնողը Իսրայելն է, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան աջակցում են իսրայելական գործողություններին, որի արդյունքում սպանվում են քաղաքացիական անձինք և երեխաներ։ Ականատես լինելով այս ցավալի տեսարաններին՝ անհնար է ոչինչ չասել, քանի որ այն, ինչ այժմ նրանք անում են Պաղեստինում, հետագայում կանեն նաև Լիբանանում և այլ տարածաշրջաններում»,- ասել է Նայիմ Ղասեմը: