Ուլան-Ուդեում (Բուրյաթիա, ՌԴ) այրվում է Гвоздь առևտրի կենտրոնը, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Նախ ահազանգ է ստացվել շենքի տանիքում բռնկված հրդեհի մասին։ Հրդեհն ընդգրկել է 10 հազար քառակուսի մետր տարածք։ Շենքի տանիքը մասամբ փլուզվել է:
Շենքում տեղակայված են ավելի քան 100 կազմակերպություններ, որոնց մեծ մասը կահույքի, իրերի պատրաստման և վաճառքի ընկերություններ են։