Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այս շաբաթ կարող է քննարկվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

11:18, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2023 թ.
Այս շաբաթ կարող է քննարկվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոյեմբերի 8-ին Բրյուսելում կհրապարակի զեկույց՝ վերաբերող Ուկրաինայի առաջընթացին՝ ԵՄ անդամակցության ճանապարհին, գրում է Reuters-ը: Նշվում է, որ անդամակցության համար Ուկրաինան պետք է ուժեղացնի կոռուպցիայի դեմ պայքարը և հավանություն տա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բարեփոխմանը:

Նոյեմբերի 4-ին Կիև կատարած այցի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գովել է Ուկրաինային՝ առաջընթացի համար, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում հավելել, որ երկիրը պատերազմ է վարում և միաժամանակ խորը բարեփոխումներ իրականացնում:

2874 | 0
Facebook