Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաղեստինցի հայտնի ակտիվիստը ձերբակալվել է՝ Հիտլերի անունը հիշատակելով` սպառնալիք հնչեցնելու համար

18:54, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2023 թ.
Պաղեստինցի հայտնի ակտիվիստը ձերբակալվել է՝ Հիտլերի անունը հիշատակելով` սպառնալիք հնչեցնելու համար

Պաղեստինցի հայտնի ակտիվիստուհի Ահեդ Թամիմին ձերբակալվել է Իսրայելի ուժայինների կողմից:

Պատճառը հրեաների կոտորած իրականացնելու կոչերն են, հաղորդում է AFP-ն:

Ահեդի գրառումը հետևյալ բովանդակությունն ունի. «Մենք ձեզ սպասում ենք Արևմտյան ափի բոլոր քաղաքներում՝ Հեբրոնից մինչև Ջենին: Այդ ժամանակ կհասկանաք, որ այն, ինչ արեց Հիտլերը, կատակ էր: Մենք ձեզ սպասում ենք»:

3676 | 0
Facebook