Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է անկլավից տեղահանված փախստականների նոր թիվը:
Ըստ այդմ, Գազայի ավելի քան 1,5 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը հոկտեմբերի 7-ից, երբ իրավիճակը տարածաշրջանում կտրուկ վատթարացել է։
Ինքը՝ Անտոնիո Գուտերեշը, ասել է, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերածվել է «մարդկության ճգնաժամի»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անկլավում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է մղձավանջ, երբ իսրայելական զինվորականները ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, հիվանդանոցները, փախստականների ճամբարները, մզկիթները, եկեղեցիները և ՄԱԿ-ի հաստատությունները, այդ թվում՝ ապաստարանները: ՄԱԿ-ը և նրա գործընկերները հայտարարել են, որ 1,2 միլիարդ դոլար են հավաքում պատերազմից տուժած տարածաշրջանում մարդկանց օգնելու համար: Միջոցները կուղղվեն 2,7 մլն մարդու օգնությանը։