Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի հետ հակամարտությունը փակուղի չի մտել». Զելենսկի

22:54, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2023 թ.
«Ռուսաստանի հետ հակամարտությունը փակուղի չի մտել». Զելենսկի

Կիևում պատերազմը շարունակվում է: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրա հրամանատարության միջև ակնայտ տարաձայնությունները գնալով ավելի հրապարակային են դառնում։ Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկան չի համաձայնել Ուկրաինայի ռազմական ղեկավարի այն գնահատականի հետ, ըստ որի՝ Ռուսաստանի հետ պատերազմը փակուղի է մտել:

«Զալուժնիի տված հարցազրույցը ռուսները մանրակրկիտ ուսումնասիրել և համապատասխան եզրակացություններ են արել։ Ես զանգեր եմ ստացել իմ գործընկերներից, ովքեր խուճապահար հարցնում էին, թե արդյոք պատերազմն իսկապես փակուղում է, ինչպես նկարագրել է Զալուժնին։ Կարծում եմ, որ սա շատ խորը ռազմավարական ծրագիր է, որի շնորհիվ մենք որոշակի հաջողություններ կգրանցենք»,-ասել է Ժովկան։

Շաբաթ օրը Եվրոհանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին նույնպես չի համաձայնել Զալուժնիի տված գնահատականի հետ, բայց խոստովանել է, որ մարդիկ արդեն հոգնել են 18 ամիս տևած պատերազմից։ «Մենք պետք է միավորվենք՝ լուծելով բոլոր խնդիրները, ավելի շատ աշխատենք մեր գործընկերների հետ՝ բացելով երկինքը, հնարավորություն տալով մեր տղաներին հարձակողական գործողություններ ձեռնարկել։ Ոչ ոք չի հավատում մեր հաղթանակին այնպես, ինչպես ես։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շեղել է միջազգային հանրության ուշադրությունը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարից։ Բայց մարդիկ զոհվում են, և կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է աշխարհի օգնությունը»,- ասել է Զելենսկին:

2598 | 0
Facebook