Տանձափարախի անապատը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Խուստուփ լեռան անտառապատ լանջերին: Մենաստանն առաջին անգամ հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, ըստ որի` 10-րդ դ. սկզբին այն արդեն հայտնի միաբանական ուխտ էր, որտեղ դիվահարությունից բուժվելու համար հաստատվել էր Սյունիքի Ձագիկ իշխանի որդին՝ Վահանը:

Տանձափարախի անապատ
Զարգացած միջնադարում Տանձափարախը նշանավոր հոգեևոր կենտրոն էր, որտեղ 1393թ. իր քարոզգիրքն է կազմել Գրիգոր Տաթևացու աշակերտ Մատթևոս վարդապետը: 17-րդ դ. համալիրը վերակառուցվել է Տաթևի Մեծ անապատի վանահայր Արիստակես վարդապետի կողմից, ինչի առիթով վանքը հատնի է նաև Արիստակեսի անապատ անունով:

Տանձափարախի անապատ
Տանձափարախի անապատի կենտրոնական կառույցը եկեղեցին է, որին արևմտյան մասում կցվել է գավիթ -նախասրահը, իսկ հարավային կողմից՝ սեղանատունը:

Տանձափարախի անապատ
Այն շրջապատված է կենցաղային եւ տնտեսական կառույցներով, իսկ արեւմտյան եւ հյուսիսային կողմերից համալիրի տարածքը պաշտպանված է պարսպապատերով:

Տանձափարախի անապատ
2012 թ-ից մինչ օրս համազգային «Երկիր և Մշակույթ» կազմակերպության հովանավորությամբ համալիրի տարածքում իրականացվում են պեղումներ, որի ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խաչքարեր, զարդանախշված բեկորներ՝ մի մասն արձանագիր:

Տանձափարախի անապատ

Տանձափարախի անապատ

Տանձափարախի անապատ
Հայտնաբերվել են նաև բավարար հնագիտական գտածոներ, որոնք, ըստ շերտագրության, բաժանվում են երկու ժամանակաշրջանի՝ 13-14-րդ դդ. եւ 17-18-րդ դդ.:

Տանձափարախի անապատ